![]() |
|---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բուդապեշտ
Ցանկանո՞ւմ եք համատեղել զբոսաշրջության 2 տեսակները 1 քաղաքում՝ այցելեք Բուդապեշտ:
Եվրոպական հրաշագեղ մայրաքաղաքների շարքին է դասվում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը: Այստեղ միախառնված են հռոմեական, գոթական, վերածննդի, բարոկո, դասական և մոդերն ճարտարապետության ոճերը: Բուդապեշտում է գտնվում եվրոպական ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Հունգարիայի խորհրդարանի շենքը: Հանդիսանալով իր ժամանակի Եվրոպայի առավել զարգացած քաղաքներից մեկը՝ 1896թ-ին հենց այստեղ՝ Բուդապեշտում, է բացվել Եվրոպայի առաջին մետրոպոլիտենը:
Բուդապեշտը միակ եվրոպական մայրաքաղաքն է, որտեղ առկա են բուժիչ բազմաթիվ տաք հանքային աղբյուրներ, որոնք հայտնի են դեռևս II դարում կառուցված հռոմեական բաղնիքներից: Այդ իսկ պատճառով Բուդապեշտը հաճախ անվանում են «City of SPA»: Բուդապեշտում կան ավելի քան 118 հանքային տաք աղբյուրներ, որոնց ջերմաստիճանը տատանվում է 21-78C(Ցելսիուս), որոնք ապահովում են օրական ավելի քան 70 մլն լիտր տաք ջուր քաղաքի SPA համալիրներին, հանրային բաղնիքներին և ավազաններին, որոնցից առավել հայտնիներն են՝ «Gellert», «Király» և «Rudas»:
Բուդապեշտը հայտնի է նաև իր գիշերային կյանքով՝ բացօթյա համերգներ, սրճարաններ, բարեր, գիշերային ակումբներ, փաբեր, որտեղ իրենց ժամանակն են անցկացնում զբոսաշրջիկներն ու երիտասարդ հունգարացիները: Բուդապեշտը հանդիսնանում է եվրոպայի ամենամատչելի մայրաքաղաքներից մեկը, ուստի հենց այստեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը՝ միաժամանակ տնտեսելով գումարը:
Հանգստի վերոնշյալ 3 տեսակները նախնտրողներին առաջարկում ենք հետևյալ փաթեթը դեպի Բուդապեշտ:
Փաթեթը ներառում է՝
-
Ավիատոմս (թռիչքը Քութաիսի քաղաքից),
-
Տրանսֆեր (Երևան-Քութաիսի-Երևան),
-
Հյուրանոց (7 օր/6 գիշեր),
-
Նախաճաշ,
-
Ապահովագրություն:
Այս ամենը սկսած ընդամենը 200.000 դրամից
Բուդապեշտ
Երևան
Ինչպես նաև հնարավոր է պատվիրել հավելյալ ծառայություններ Ձեր ցանկությամբ, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում:














