![]() |
|---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Հռոմ
Ցանկանում եք համատեղել զբոսաշրջության 3 տեսակները 1 քաղաքում այցելելով՝ Տիրինեյան ծովից ընդամենը 25 կմ հեռավորության վրա, 7 բլուրների վրա տեղակայված աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Հռոմը:
Բոլոր ժամանակներում լինելով քաղաքական, կրթական, մշակութային կենտրոն իր մոտ 2800 ամյա պատմության ընթացքում այն դեպի իրեն է ձգել տարբեր մասնագիտության տեր մարդկանց և ճանապարհորդներին նաև իր ճարտարապետության շնորհիվ: Դեռևս առաջին դարում Ալբիուս Տիբուլլուսը Հռոմն անվանել է "Հավերժական քաղաք" և այն մինչ օրս պահպանում է իր "տիտղոսը" նաև քաղաքում առկա ճարտարապետական կոթողների և հուշարձանների շնորհիվ: Որոնք մեզ պատմում են ոչ միայն հին աշխարի, միջնադարի, վերածննդի և նոր ժամանակների Հռոմի պատմության, այլև մարդկության պատմությունը՝ մարդկային հանճարի մտքի ու ձեռքերի համատեղ արտացոլանքը հանդիսացող հրաշագեղ կառույցներում, ինչպիսիք է՝ կոլիզեյը: Հռոմի տարածքում է գտնվում նաև Վատիկան քաղաք պետությունը, կաթոլիկների կրոնական կենտրոնը, Հռոմի պապի նստավայրը և Սուրբ Պետրոսի տաճարը:
Հռոմը հայտնի է նաև իր գիշերային կյանքով՝ բացօդյա համերգներ, լազերային և 3D շոուներ, գիշերային ակումբներ, բարեր, փաբեր, որտեղ իրենց ժամանակն են անցկացնում զբոսաշրջիկներն ու իտալացիները: Հռոմի և ընդհանրապես Իտալիայի գեղեցկությունը ամբողջացնում են տաքարյուն իտալացիներն իրենց բարեհամբույր սպասարկմամբ:
Հռոմում ինչպես նաև Իտալիայի մյուս քաղաքներում՝ մասնավորապես Միլանում հնարավոր է ոչ միայն զգալ նորաձևության շունչը այլև գնումներ կատարել Իտալացի աշխարահռչակ նորաձևության տների արտադրանքներից:
Փաթեթը ներառում է՝
-
Ավիատոմս,
-
Հյուրանոց,
-
Նախաճաշ
-
Ապահովագրություն:
Հռոմ
Երևան
Ինչպես նաև հնարավոր է պատվիրել հավելյալ ծառայություններ Ձեր ցանկությամբ, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում:


















